976 դիտում
14:55 30-06-2023
Լավրովը ՌԴ-ում խռովության փորձը որակել է որպես «անախորժ իրադրություն»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից կատարված խռովության փորձն անվանել է «անախորժ իրադրություն»։ Նման որակում Լավրովը տվել է օնլայն ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով տեղի ունեցածից հետո ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին հարցին։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ռուսաստանը միշտ ավելի ամուր և ավելի ուժեղ է դուրս եկել ցանկացած անախորժ իրադրությունից, իսկ դրան դժվար է անախորժ իրադրությունից ավելի հնչեղ որակում տալ: Այդպես կլինի նաև այս անգամ: Ավելին, մենք արդեն զգում ենք, որ այս գործընթացը սկսվել է», - ասել է նա։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, թե իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, մտել էին Դոնի Ռոստով, այնուհետև՝ շարժվել դեպի Մոսկվա: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը։ Պրիգոժինը մեկնել է Բելառուս։

Նմանատիպ նյութեր
1120 դիտում
09:51 28-06-2023
Ուկրաինացիները թույլ հույսեր են կապում «Վագների» խռովության հետ․ «Ամերիկայի ձայն»
3885 դիտում
09:23 12-02-2016
Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անախորժ պատմության մեջ է հայտնվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
979 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
994 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1474 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ