1072 դիտում
15:21 30-06-2023
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Բելառուսում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 42-րդ նիստին
Հունիսի 28-ից 29-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ Բելառուսի Հանրապետության Պոլոցկ քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 42-րդ նիստին։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:
Նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և հայտարարագրման առանձնահատկություններին, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածում նախատեսվող փոփոխություններին, նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ցանկի լրացմանն ու հայտարարագրման առանձնահատկություններին, այդ թվում՝ նաև դրանց ժամանակավոր ներմուծման հսկողության շրջանակում տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերին։
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է և ժամանակի իրական ռեժիմում ցուցադրել «Մեկ պատուհան» համակարգի շրջանակում թույլատվական փաստաթղթերի և վերլուծական գործիքների մշակման ոլորտում Հայաստանի Հանրապետության փորձը։ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայություններին հանձնարարվել է ՀՀ ՊԵԿ աջակցությամբ ուսումնասիրել հայկական փորձը՝ հետագայում կիրառելու նպատակով։
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 43-րդ նիստն անցկացնել 2023 թվականի երրորդ եռամսյակում, Ղրղզստանի Հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից