211652_close_icon
views-count964 դիտում article-date 10:43 01-07-2023

Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի քիմիական գործարանում

Շաբաթ օրը պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Ցզյանսի նահանգի Գույսի քաղաքի քիմիական գործարանում, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 10:30-ին Jiangxi Qiantai New Materials գործարանում, սիլիկոնային յուղ է բռնկվել, ինչը մեծ հրդեհ է առաջացրել։

Գործարանի անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է, տուժածներ չկան, ասվում է նահանգային արտակարգ իրավիճակների վարչության հաղորդագրության մեջ։

Տեղում աշխատում են հրշեջները, փրկարարներն ու իրավապահները, պայթյունի պատճառը դեռ պարզված չէ, կատարվում է հետաքննություն։

Նմանատիպ նյութեր