211652_close_icon
views-count925 դիտում article-date 19:26 01-07-2023

Բրազիլիայի դատարանն արգելել է նախկին նախագահ Բոլսոնարուին առաջադրվել մինչև 2030 թվականը

Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոuին զրկել է մինչև 2030 թվականն առաջադրվելու իրավունքից։ Այս մասին գրել է NBC News-ը։

Դատարանը եզրակացրել է, որ պարոն Բոլսոնարուն «չարաշահել է իշխանությունն» իր նախագահական ժամկետի ընթացքում։

Եթե դատարանի որոշումը մնա բողոքարկման շրջանում, ապա Բրազիլիայի նախկին նախագահը չի կարողանա մասնակցել 2024-2028 թվականների մունիցիպալ ընտրություններին։ Բոլսոնարոյին նաև չի թույլատրվի մասնակցել 2026 թվականի նախագահական, նահանգապետական ու խորհրդարանական ընտրություններին։

Հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ընտրվելու իրավունքից զրկելու պատճառը, դատարանի որոշմամբ, «2022 թվականի ընտրություններում քաղաքական իշխանության չարաշահման ու լրատվամիջոցների չարաշահման պրակտիկան» է եղել։

Բոլսոնարուն Մինաս Ժերայսում լրագրողներին ասել է, որ դատավարությունն անարդար է եղել ու քաղաքականապես ուղղորդված:

«Մենք պատրաստվում ենք խոսել փաստաբանների հետ։ Կյանքը շարունակվում է»,- ասել է նա։ Բոլսոնարուն Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թվականներին։

Նմանատիպ նյութեր