211652_close_icon
views-count1270 դիտում article-date 21:12 01-07-2023

Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգնման հարցին: Գրում են վրացական լրատվամիջոցները։

«Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում: Դա հնարավոր կլինի միայն մեր երկրի ամբողջականության, միավորման դեպքում»,- հայտարարել է վարչապետը:

Ղարիբաշվիլին մեկնաբանել է նաև խոսակցություններն այն մասին, թե, իբր, այդ հարցի շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում Վրաստանի և Ռուսաստանի միջև։

«Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ հարցի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում։ Մենք չունենք որևէ գաղտնի օրակարգ, դուք գիտեք մեր բոլոր խոսակցությունների մասին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան ջանքեր է գործադրում Ռուսաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության բացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր