211652_close_icon
views-count1048 դիտում article-date 11:48 02-07-2023

Իրանը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հորդորել է Ֆրանսիայի կառավարությանն ու ոստիկանությանը խուսափել բռնությունից և ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին: Իրանցիներին կոչ է արել զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

Քանանին Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ քաղաքում անհարկի տեղաշարժից և  անկարգությունների գոտիներում գտնվելուց՝ երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով։

Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել այն  բանից հետո, երբ Փարիզի արվարձաններից մեկում, հունիսի 27-ի առավոտյան իրավապահները կրակել  էին 17-ամյա դեռահասի վրա։ Պատճառը եղել է, այն, որ երիտասարդը հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները։

Նմանատիպ նյութեր