211652_close_icon
views-count769 դիտում article-date 11:12 03-07-2023

Ուկրաինան գիտի, որ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցումն ընդհանրապես հնարավոր չէ. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ իր տարածքում հակամարտություն է։

«Մի բան բացարձակապես պարզ է, և Ուկրաինան դա գիտի և բազմիցս ասվել է՝ պատերազմի ժամանակ մեր դաշինք մտնել ընդհանրապես հնարավոր չէ։ Անդամակցության պայմանը սահմանային չլուծված հակամարտությունների բացակայությունն է»,- ասել է կանցլերը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ Շոլցը նշել է, որ Գերմանիան այն երկրներից է, որոնք իրենց պարտավոր են համարում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակել հակամարտության ավարտից հետո։

«Եվ այս հարցում մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հետ՝ գրեթե պատերազմի սկզբից»,- ասել է նա՝ նշելով, որ դրանց մասնակցում են նաև Գերմանիայի այլ մերձավոր դաշնակիցներ, և ոչ միայն ԱՄՆ-ն։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան Գերմանիայի կառավարությանը հորդորել էր չհակազդել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությանը, ինչը, ըստ նրա, ժամանակին արել է նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
 

Նմանատիպ նյութեր