211652_close_icon
views-count856 դիտում article-date 11:50 03-07-2023

ՌԴ ուժայինները հայտնել են Ղրիմի ղեկավարի հանդեպ մահափորձը կանխելու մասին

Ռուսաստանի անվտանգության ուժերը կանխել են Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձը։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հաղորդագրությունը։

«Բերման է ենթարկվել 1988 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը հավաքագրվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից և Ուկրաինայի տարածքում անցել է հետախուզական-դիվերսիոն գործունեության, այդ թվում՝ ականապայթեցման դասընթացներ», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Տղամարդը, ենթադրաբար, ծրագրել է պայթեցնել Ակսյոնովի մեքենան, սակայն բռնվել է ռումբը թաքստոցից հանելիս։

ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման հոդվածներով։

Մայիսին հաղորդվել էր նաև Ղրիմում ահաբեկչական հարձակումների կախման մասին, որոնց թիրախում են եղել, ի թիվս այլոց, Սերգեյ Ակսյոնովը, խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը և Յալթայի քաղաքապետ Յանինա Պավլենկոն:

Նմանատիպ նյութեր