841 դիտում
15:25 04-07-2023
ՌԴ զորքերը կատարելագործել են տակտիկան, որպեսզի դանդաղեցնեն Ուկրաինայի ԶՈւ հարձակումը. Մեծ Բրիտանիայի ՊՆ
Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում գրել է, որ ռուսական զորքերը, որոնք փորձում են կանգնեցնել Ուկրաինայի ԶՈւ հարձակումը հարավում, վերջին շաբաթներին կատարելագործել են մարտավարությունը, տեղեկացրել է «Մեդուզան»։
ՌԴ զորքերը, նշվել է հետախույզների հաշվետվությունում, շատ ինտենսիվորեն կիրառում են հակատանկային ականներ։ «Որոշ շրջաններում ականադաշտերի խտությունը մատնանշում է այն մասին, որ Ռուսաստանը, հավանաբար, օգտագործել է անհամեմատ ավելի շատ ական, քան նախատեսված է նրա ռազմական դոկտրինով»,- նշվել է հաշվետվությունում։
Ականադաշտերի միջոցով դանդաղեցնելով ուկրաինական ուժերի առաջխաղացման տեմպը, նշել է ռազմական հետախուզությունը, ռուսական զորքերը փորձում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ԶՈւ զրահատեխնիկային կամիկաձե անօդաչուների, հարվածային ուղղաթիռների եւ հրետանու օգնությամբ։
Հաշվետվության հեղինակները խոստովանել են, որ այդ մարտավարությունը թույլ է տվել ՌԴ զորքերին «հասնել որոշակի հաջողության» Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման սկզբնական փուլում։ Սակայն, նշում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում, գլխավոր թերությունները, առաջին հերթին՝ զինամթերքների անբավարարությունը հրետանու համար եւ ուժերի չափից ավելի տարածական ձգվածությունը, նախկինի պես վերացված չեն։

Նմանատիպ նյութեր
1070 դիտում
11:46 01-05-2014
Առանց ֆունկցիոնալ պատրաստության տակտիկան չի աշխատում. Սիմեոնե
934 դիտում
17:37 24-06-2023
Արցախցի փոքրիկը հետազոտվում է՝ բուժման հետագա տակտիկան որոշելու համար․ Արաբկիր ԲԿ
Այս բաժնից
1024 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2817 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
964 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում