24887 դիտում
16:26 04-07-2023
Արտակարգ դեպք Երևանում․ բազմաբնակարանային շենքի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ պայթուցիչն առանձին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում նռնակ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Տիգրան Վարդազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՓԾ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ ինժեներասակրավորական խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Մաթևոսյանն ու Հայկ Բարսեղյանը։
Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Խաչատրյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ կատարող աշխատակիցը հայտնաբերել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ պայթուցիչն առանձին։
Դեպքի փաստով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)