50340 դիտում
19:56 05-05-2018
Երևանի սրտում գտնվող շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի բարեհաճում բացել դուռը, որպեսզի մասնագետը պարզի, թե ինչու են խոնավանում շենքի պատերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի 42 շենքի 4-րդ շքամուտքի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերում շենքի հիմնական պատերը խոնավացել են, իսկ պատի ծեփը թափվում է:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում շենքի կիսանկուղային հարկում գործող «Վիվա լյուքս» ատամնաբուժական կլինիկայի տնօրեն Աշոտ Լևոնյանը ասաց, որ կլինիկիայի մի սենյակը, որը ամենակարևոր դերն ունի, նույնպես խոնավացել է, պատի ծեփը թափվել է, դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:
Խնդիրը լուծելու նպատակով դիմել են թաղապետարան, համատիրություն, Երևանի քաղաքապետարան, սակայն այդպես էլ հարցը մնացել է «օդում կախված» այն պատճառով, որ 3-րդ հարկի մի բնակարանի բնակիչը չի բարեհաճում բացել տան դուռը:
Ըստ Ա. Լևոնյանի, անգամ ոստիկաներն են եկել, որպեսզի փորձեն բացել դուռը, մասնագետը պարզի, թե որտեղից է առաջանում խնդիրը, սակայն տան սեփականատերերը չեն բացել: Տանը ապրում է մայրը՝ իր 3 դուստրերի հետ:
Լևոնյանը իր և շենքի բնակիչների անունից խնդրեց, որպեսզի հարցին լուծում տրվի, այդ բնակարանի բնակիչները բացեն դուռը և իրենք սեփական միջոցներով կվերանորոգեն վթարված խողովակը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
18:01 20-02-2016
Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 148 շենքի բնակարաններից մեկի լոգարանում քաղաքացի է արգելափակվել
Այս բաժնից
1855 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)