814 դիտում
10:57 05-07-2023
Ռուսաստանի դեմ քրեական գործերը կհեղինակեն Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ դատախազները․ «Ամերիկայի ձայն»
Հաագայում գործող նոր կառույցը, որը հայտնի է որպես «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության հետաքննության կենտրոն» անվամբ, ապացույցներ է հավաքելու Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի ղեկավարության որոշման վերաբերյալ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինն ասել է, որ կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է արդարադատության հաստատման ճանապարհին։
«Այսօր հավաքվել ենք այստեղ, իրոք, պատմական առիթով, երբ քաղաքակիրթ աշխարհը ոչ միայն բարձրաձայնում է, այլև կոնկրետ գործողություններով ցույց է տալիս, որ ամենակարևորը պատասխանատվությունն է»,- հայտարարել է նա։
Ռուսաստանի դեմ քրեական գործերը կհեղինակեն Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ դատախազները։
Կենտրոնը կաշխատի Միջազգային քրեական դատարանի հետ միասին, որն արդեն իսկ քննում է ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, բայց ոչ ագրեսիայի հանցագործությունը:
Արդարադատության միջազգային փորձագետ Ֆիլիպ Սանդսն ասում է. «Ագրեսիան՝ անօրինական պատերազմ վարելու որոշումը, դուրս է Միջազգային քրեական դատարանի իրավասությունից»:
Ագրեսիայի հանցագործության պատմությունը սկիզբ է առնում Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած Նյուրնբերգյան դատավարությունից և նացիստական առաջնորդների նկատմամբ իրականացված հետապնդումից: Այնուհետև այն կոչվեց «հանցագործություն խաղաղության դեմ»։
Ներկայում, նման գործ քննելու իրավասություն ունեցող դատարան գոյություն չունի: Բայց անչափ կարևոր է` ովքեր սկսել են ներխուժումը Ուկրաինա, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քրեական պատասխանատվության կենթարկվեն ագրեսիայի հանցագործության համար` ասում է Սանդսը:
«Ինչո՞ւ, քանզի այն միակ հանցագործությունն է, որն անմիջապես կապ ունի իշխանությունների հետ: Եվ դա այն հանցագործությունն է, որը ծնում է բոլոր մյուսները. եթե պատերազմ չլիներ, չէինք խոսի ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- շարունակում է նա։
Արդարադատության միջազգային փորձագետի կարծիքով, Ռուսաստանի դաշնակիցները, հավանաբար, դեմ կլինեն միջազգային տրիբունալի ստեղծմանը, մինչդեռ այն կարող է ներկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհ լինել։
Կիևի ներկայացմամբ, փաստագրված է ավելի քան 400 հազար հանցագործություն՝ կապված Ռուսաստանի ներխուժման հետ, ներառյալ` սեռական բռնության խոշտանգման, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների բռնի տեղահանման հատկանիշներով։
Ուկրաինան հույս ունի պատերազմ սկսելու մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի ղեկավարներին։ Մոսկվան հերքում է իրեն վերագրվող հանցագործությունները։

Նմանատիպ նյութեր
2647 դիտում
09:49 28-08-2018
Մյանմարի 6 գեներալների գործերը կփոխանցվեն Հաագայի Միջազգային քրեական դատարան․ «Ամերիկայի ձայն»
4072 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
961 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
970 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1438 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ