211652_close_icon
views-count23110 դիտում article-date 11:01 05-07-2023

Արտակարգ դեպք Երևանում․ 42-ամյա տղամարդը հերթական անգամ սպառնում էր կամրջից ցած նետվել․ հավաքվածներն էլ ասում էին՝ «Մի 20 անգամ նրան տարբեր տեղերում նույն վիճակում տեսել ենք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական անգամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՓԾ փրկարար հոգեբանը, Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու սրտացավ քաղաքացիները համատեղ ուժերով կանխել են արդեն «ավանդույթ» դարձած՝ Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Խաժակ Հայրապետյանի ինքնասպանության փորձը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել։ 

Տևական ժամանակ օպերատիվ ծառայություններն ու քաղաքացիները նրա հետ բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել նրան, ով հերթական անգամ հրաժարվել է դիմել այդ ծայրահեղ քայլին։ 

Խ․ Հայրապետյանը տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր