5816 դիտում
11:01 06-07-2023
Բաբկեն Սեդրակյանը ՌԴ-ում հանդիպել է ԵԱԶԲ-ի և «Տրանսմաշհոլդինգ» ԲԲԸ-ի ներկայացուցիչների հետ
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն շարունակվում է։
Այցի ընթացքում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի հետ սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրեր՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, տեխնիկական աուդիտի և կապիտալ վերանորոգման հետ կապված։
Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Բաբկեն Սեդրակյանը անդրադարձել է նաև նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։
Հանդիպման երկրորդ հատվածում Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը հանդիպել է «Տրանսմաշհոլդինգ» ԲԲԸ-ի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տրանսմաշհոլդինգ» ընկերության առաջարկությունների և ծառայությունների ամբողջական փաթեթները՝ շարժակազմի նախագծումից և զարգացումից մինչև սպասարկում ու թվային երթևեկության վերահսկման համակարգերի ներդրում։
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ն հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։
Հանդիպման ավարտին մասնակիցները շրջայց են կատարել «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր
68813 դիտում
20:48 20-09-2019
Աշխատանքից հեռացել եմ սեփական դիմումիս համաձայն, զենք էլ նվեր չեմ ստացել. Բաբկեն Սեդրակյանը հերքում է
Այս բաժնից
967 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
976 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1441 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ