211652_close_icon
views-count1075 դիտում article-date 15:59 06-07-2023

Հայաստանը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել. Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները, պարտավորությունները չկատարելու մեջ, միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ եւս ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր որեւէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել եւ նման որեւէ մեկնաբանությունը երբեւէ չի ընդունի:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո ապաշրջափակմանը, Հայաստանը բազմիցս հայտարարել է եւ հայտարարում է, որ պատրաստ է դրան:

Արդեն վաղուց ՀՀ կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել եւ չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին:

Տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի եւ Հայաստանի կողմից, եւ Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որ տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակվեն»,-ասաց Փաշինյնը: Նրա խոսքով, Ադրբեջանի մոտեցումն այսպիսին է, որովհետեւ նա չի հրաժարվել Հայաստանին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից:

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել նաեւ ականապատման հարցերում: Նախ, Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները, եւ հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար  հայկական կողմը  նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվողն բոլոր  տարածքների ականադաշտերի քարտեզներ, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ: Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց մինչեւ օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին եւ նրանց օգտագործել որպես քաղաքական  սակարկման գործոն»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր