877 դիտում
19:41 08-07-2023
Այսօրվանից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի նոր գրաֆիկով, իսկ միջշրջանայինը հուլիսի 10-ից
Հուլիսի 8-ից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկանարկել է հանրային տրանսպորտի գործարկման նոր գրաֆիկը. իսկ միջշրջանային տրանսպորտի համար այն կմեկնարկի հուլիսի 10-ից։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։
«Լիակատար շրջափակման ընթացքում առաջացել է վառելիքի սուր դեֆիցիտ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վառելիքի առկա պաշարների ռացիոնալ հաշվառումից և խնայողաբար օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ իրականացնելուց հետո հանգել ենք այս օպտիմալ տարբերակին. հասարակական տրանսպորտի չվացուցակում կատարվելու են անհրաժեշտ միջանկյալ փոփոխություններ։
Չցանկանալով խուճապային տրամադրություններ տարածել` ասեմ, որ իրավիճակի վատթարացման դեպքում` գրաֆիկի վերանայման անհրաժեշտություն է լինելու, բայց այդ մասին լրացուցիչ կհայտարարվի։ Եթե իրավիճակը բարելավվի, կվերադառնանք նախկին ռեժիմին։ Այս առումով հիմնականում տուժել է քաղաքային տրանսպորտով երթևեկող բնակչությունը։
Ավելի քիչ փոփոխություններ են կատարվել ներշրջանային տրանսպորտի գրաֆիկում։ Հաշվի ենք առել, որ այնտեղ շարժը փոքր֊ինչ խնդրահարույց է»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
10331 դիտում
16:37 14-05-2020
Հանրային տրանսպորտը կգործի մայիսի 18-ից
1630 դիտում
11:06 15-04-2023
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին և կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը
2193 դիտում
21:30 12-10-2021
Տեսչական մարմինը կրկին դիտարկել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»