211652_close_icon
views-count646 դիտում article-date 12:06 09-07-2023

ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանի հետ արդյունավետ երկխոսության հնարավորություն է տեսնում

Միացյալ Նահանգները և Չինաստանը լուրջ տարաձայնություններ ունեն, բայց երկրների միջև հարաբերություններն ամրապնդվում են, ասել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Պեկինում կիրակի օրը՝ հուլիսի 9-ին, Չինաստան կատարած իր քառօրյա այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ շուրջ 10 ժամ տևած երկկողմ հանդիպումները եղել են «ուղիղ, առարկայական ու արդյունավետ»։ Գրում է DW-ն։

«Ոչ մի այց մեկ գիշերվա ընթացքում չի լուծի մեր խնդիրները: Բայց ես ակնկալում եմ, որ այս ուղևորությունը կօգնի ստեղծել կայուն և արդյունավետ հաղորդակցման ուղիներ», - ասաց պաշտոնյան: Ուղևորության նպատակը, նրա խոսքով, Չինաստանի նոր տնտեսական թիմի հետ կապեր հաստատելն ու խորացնելն էր, թյուրիմացությունների ռիսկը նվազեցնելը և երկրների համար ճանապարհ հարթելը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և պարտքային ճգնաժամը:

Վաշինգտոնը մտադիր չէ հեռանալ Չինաստանից տնտեսական հարաբերությունների առումով, ասել է Ելենը։ Նման քայլը «աղետալի կլինի երկու երկրների համար և ապակայունացնող՝ աշխարհի համար», հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Բայց, միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ցանկանում է տեսնել «բաց, ազատ և արդար տնտեսություն», և տարաձայնությունները պետք է զեկուցվեն «հստակ և ուղղակիորեն»,- ասաց նա:

Այցի ընթացքում Ելենը Պեկինում զրուցակիցների հետ քննարկել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատերազմը։ Ըստ ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը մատնանշել է, որ անթույլատրելի են չինական կազմակերպությունների կողմից ՌԴ-ին նյութապես աջակցելն ու Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելը։

Նմանատիպ նյութեր