211652_close_icon
views-count898 դիտում article-date 20:15 28-06-2024

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։

Նա նշել է, որ այդ գործընթացը նաեւ օգուտ կբերի տարածաշրջանին: 

«Կարծում ենք, որ Հայաստան և Ադրբեջան համագործակցությունը կբարելավի ինչպես անվտանգության ոլորտում համագործակցությունը հարևանների հետ, այնպես էլ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից, այնտեղից Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի գլոբալ շուկաներ ապրանքների տեղափոխման համար։ Դա օգտակար կլինի յուրաքանչյուր երկրի համար և մեծ տնտեսական հնարավորություններ կստեղծի հիմնական տարանցիկ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։ Մենք քննարկում ենք դրա վրա աշխատելու կարևորությունը, և երկու կողմերն էլ ասում են, որ շատ հետաքրքրված են դրա իրականացմամբ»,- Ջեյմս Օ’Բրայենի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նմանատիպ նյութեր