1216 դիտում
09:09 12-07-2023
Կառավարությունը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում։ Մասնավորապես, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել, եւ օրինագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջանակը։
Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համակարգը կիրառելի չի լինի Երեւանին հարակից Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։
Հավելենք, որ «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքը գործում է 2015-ից, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում եւ Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երեւանում։
Այսպիսով, այս առավելությունից էլ կզրկվեն ՀՀ քաղաքացիները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1592 դիտում
10:25 27-10-2021
Մարզերի բնակիչները հոգևորված չեն եկամտահարկի վերադարձի ծրագրով. «Ժողովուրդ»
1066 դիտում
07:34 26-01-2024
Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը կոլապսի կհասցնի՞ բնակարանաշինության ոլորտը․ «Ժողովուրդ»
16737 դիտում
18:35 23-11-2017
Հիպոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը կփոխվի հունվարի 1-ից
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»