1084 դիտում
10:51 12-07-2023
ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն. Արմեն Գրիգորյան․ «Ամերիկայի ձայն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում, խոսելով Վաշինգտոն կատարած իր այցի մասին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այցը կրում է հիմնականում երկկողմանի բնույթ ու ընդգրկել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների լայն շրջանակ: Նրա խոսքով, առկա է լավ հնարավորություն այս հարաբերությունները խորացնելու ու նոր թեմաներ ընդգրկելու համար: «Ժողովրդավարությունն ու տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար: Անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք ու քննարկելու ենք մոտ օրերս՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել [հարաբերությունները]»:
Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություների վերաբերյալ հարցին ՝ Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են, և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, իսկ Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում: «Իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայամանգիր կնքելու հնարավորութուն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը բնականաբար օգնելու է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու է նաև Հայաստանի ժողովրդավարությունը»:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: Ամենակարևոր խնդիրներից մեկն է, ըստ նրա, սահմանների հստակեցման հարցը 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա: Քարտեզի վերաբերյալ դեռևս չկա վերջնական համաձայնություն, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նշել է Գրիգորյանը: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել միջազգային մեխանիզմներ, որպեսզի «Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:
Գրիգորյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի հանդիսացել տարածքային, և այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ ընթանում են բանակցությունները՝ այսինքն՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, վերաբերում են ոչ թե տարածքներին, այլ մարդկանց և նրանց իրավունքներին ու անվտանգությանը: «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա, ինչպես նշեցի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»:
Արմեն Գրիգորյանն այդ բանակցությունները դիտարկում է որպես միակ արդյունավետ տարբերակ՝ ԼՂ հիմնախնդրի հիմնական կետերը երկարաժամկետում հասցեագրելու համար: «Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»:
Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյայի՝ միջազգային մեխանիզմներ ասելով առաջին հերթին՝ Երևանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև և որին ներկա է միջազգային հանրությունը»: Միջազգային հանրության ներկայությունն այդ բանակցություններին արդեն իսկ միջազգային մեխանիզմի տրամաբանությունն է: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այդ սեղանի շուրջ, պնդում է Գրիգորյանը: «Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առոմով շատ արդյունավետ կլինի, որովհետև անվտանգությունն ու երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի»:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում: «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»:
Պատասխանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ կապված հարցին՝ Գրիգորյանը նշում է. «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ Գրիգորյանը մատնանշեց երեք սկզբունքներ, որով Հայաստանն առաջնորդվում է այս հարցում: Դրանք են սուվերենությունը, յուրիսդիկցիան և փոխադարձությունը: «Ապաշրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր է: Ամենաշատն այս հարցում հետաքրքված է Հայաստանը: Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում»:
Ըստ Գրիգորյանի՝ այս կոնցեպտի իրականացմամբ, որը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցում և ապաշրջափակում, Հայաստանը որպես երկիր ավելի ինտենսիվ մասնակից է դառնում տարածաշրջանային առևտրաշրջանառությանը, որը հավելյալ եկամուտներ կբերի երկրին, իսկ տնտեսական ակտիվությունը հավելյալ անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել:
Ի պատասխան հարցին, կապված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հնչեցրած առաջարկի մասին՝ լիազորված դիվանագետների խումբ ձևավորելու ու բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ՝ Գրիգորյանն ասել է. «Կարծում եմ Վարդան Օսկանյանը տաս տարի նման հնարավորություն ունեցել է... Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Ինձ նույնինս նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով...»:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Այս կապակցությամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ-ի հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար: «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում»:
Ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու մասին հարցին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ դա շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: «Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»:
Տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին խոսելիս՝ Գրիգորյանը նկատել է, որ այսօր տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում: Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա, որին գումարվում է, ըստ Գրիգորյանի, «Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը», ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի հավանականությունը: Նա շեշտում է. «Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով և փորձում ապակայունացնել տարածաշրջանը: Ամբողջ պատասխանատվությունն էսկալացիայի համար Ադրբեջանի վրա է»:
Պատասխանելով այն հարցին՝ թե արդյոք Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի առաջնորդած տնտեսական և ռազմական դաշինքներում չի խոչընդոտում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը՝ Գրիգորյանը նկատում է, որ այս պահին որևէ խնդիր չկա այդ առումով, և որ Երևանն այսօր ձգտում է ընդլայնել ու զարգացնել երկկողմանի օրակարգը:
Խոսելով միջուկային էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի և այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության մասին՝ Գրիգորյանը նշել է, որ բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից Հայաստանն այս ոլորտի հետ կապված առաջարկություններ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից: Ըստ նրա՝ Երևանը շարունակում է ներքին և արտաքին քննարկումները նոր ատոմակայան կառուցելու կամ գործող ատոմակայանը մոդերնիզացնելու ուղղությամբ վերջնական որոշում կայացնելու համար: «Կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մեր համագործակցությունն ընդլայնելու կոնտեքստում»:
Գրիգորյանը նշում է, որ Հայաստանը ռուսական և ամերիկյան միջուկային ոլորտի առաջարկությունները չի դիտարկում այս երկրների միջև հակասության համատեքսոտւմ, այլ քննարկում է դրանք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների ու հնարավորությունների տեսանկյունից: «Համուզված եմ, որ վերջնական որոշումը կկայցավի հենց այս սկզբունքների հիման վրա»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3157 դիտում
09:16 01-03-2018
Ինչպես կանխել Ռուսաստանի ներգրավվածությունը ԱՄՆ-ի գալիք ընտրություններին. «Ամերիկայի ձայն»
1720 դիտում
10:13 10-11-2021
ԱՄՆ-ի ավելի խորը ներգրավվածությունը կմեծացնի ԼՂ շուրջ հրադադարի համաձայնագրի արդյունավետությունը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր