547 դիտում
12:09 12-07-2023
Ճապոնիայի վարչապետը ողջունում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր ծրագիրը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ շփվելիս հայտարարել է, որ ողջունում է դաշինքի հետ Տոկիոյի համագործակցության նոր ծրագրի համաձայնեցումը։ Գրում են ճապոնական լրատվամիջոցները։
«Ես ողջունում եմ մեր կողմից Ճապոնիայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության նոր ծրագրի համաձայնեցումը: Բացի փոխգործակցության ավանդական ոլորտներից, մենք գործընկերություն կկազմակերպենք կիբերտարածության, տեխնոլոգիաների մշակման և ապատեղեկատվության դեմ պայքարի բնագավառներում, - ընդգծել է Կիսիդան:- Ես հուսով եմ է՛լ ավելի ամրապնդելու մեր կապերը դաշինքի հետ, որը մեծացնում է իր շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
Վերջին շրջանում Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ 2022 թվականին վարչապետ Կիսիդան դարձավ Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Դրանից հետո Ճապոնիայի ԱԳՆ-ն որոշեց ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը դարձնել անկախ՝ այն առանձնացնելով Բրյուսելում իր դեսպանությունից և դրանով իսկ բարձրացնելով ներկայացուցչության կարգավիճակը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 11-12-ը Վիլնյուսում։ Դրան մասնակցում են նաև դաշինքի անդամ չհանդիսացող Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարները:

Նմանատիպ նյութեր
1248 դիտում
16:42 04-06-2015
Ուղևորության նպատակն է Ուկրաինային և աշխարհին ցույց տալ Ճապոնիայի դիրքորոշումը. Ճապոնիայի ԱԳՆ
Այս բաժնից
934 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
943 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1411 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ