211652_close_icon
views-count637 դիտում article-date 18:15 13-07-2023

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ քննարկել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հարցը

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԳԴՀ ԱԳ պետնախարարը արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Պետնախարար Լինդներին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը»:

 

Նմանատիպ նյութեր