211652_close_icon
views-count1093 դիտում article-date 15:29 16-07-2023

Իմ վստահելի ու հավաստի աղբյուրը հայտնում է, որ Շառլ Միշելը, ընթերցելով Արայիկ Հարությունյանի նամակը, ջերմ ողջույններ է հղել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի խիզախ, հպարտ հայ բնակչությանը․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իմ վստահելի ու հավաստի աղբյուրը հայտնում է, որ Շառլ Միշելը, ընթերցելով Արայիկ Հարությունյանի նամակը, իր ջերմ ողջույններն է հղել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի խիզախ, հպարտ հայ բնակչությանը, ինչպես նաև նշել, որ տպավորված է նախօրեին Ստեփանակերտ/Խանքենդիում տեղի ունեցած զանգվածային ցույցից և հույս հայտնել, որ մոտ ապագայում նմանատիպ միջոցառումներն ավելի նպատակային և արդյունավետ կլինեն տարածաշրջանից ռուս խաղաղապահներին դուրս բերելու համար...

Շառլ Միշելը, Տոյվո Կլաարը, Բլինկենը ահա այս երեքը, որոնք  «պայքարում են» հանուն «Արցախի» ու «մարդասիրության և մարդու իրավունքների»։

Երնեկ անխելք մարդկանց, անդարդ բույսի պես ապրում են, ստամոքսը «կուշտ», տակներն էլ չոր...»

Նմանատիպ նյութեր