730 դիտում
12:35 18-07-2023
Ակնայից Ասկերանով հումանիտար օգնություն չի տեղափոխվում, տարածված լուրն ապատեղեկատվություն է․ Արցախի ՆԳՆ
Սոցցանցային լուրերը, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն․
««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։
ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։
Նախարարությունը միաժամանակ կո'չ է անում, տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը»։
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
14:51 26-08-2014
Գագիկ Ծառուկյանի և Գագիկ Հարությունյանի հանդիպման մասին լուրն ապատեղեկատվություն է. ՍԴ
12711 դիտում
13:03 10-02-2017
Ադրբեջանի կողմից ՊԲ-ին պատկանող տրանսպորտային միջոց ոչնչացնելու լուրն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ
4577 դիտում
23:17 01-11-2018
Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է. ԱՆ մամուլի քարտուղար
Այս բաժնից
721 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
700 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար