763 դիտում
18:18 18-07-2023
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Վարչապետը ողջունել է պարոն Ռոշբլուանի այցը Հայաստան եւ ընդգծել նրա կարեւորագույն դերը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Վարչապետը շեշտել է նաեւ նրա անձնական վերաբերմունքը Հայաստանի օրակարգի ու դրա առաջմղման հարցում:
Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ այս օրն իր համար խորհրդանշական է: «Հինգ տարի առաջ այս օրը, պարոն վարչապետ, ինձ հանձնեցիք Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու եւ մտքեր փոխանակելու հնարավորության համար»,- ասել է պարոն Ռոշբլուանը:

Նմանատիպ նյութեր
3311 դիտում
20:40 22-10-2018
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին
1091 դիտում
17:13 28-09-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին
1884 դիտում
22:14 11-10-2019
Արցախի նախագահն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին
Այս բաժնից
967 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
625 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը
682 դիտում
18:16 20-12-2024
Նարեկ Բաբայանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ