805 դիտում
18:47 18-07-2023
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասում ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին
Հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետեւել ընթացող պարապմունքներին: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Զորամիավորման եւ զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
Այնուհետեւ նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ներկայացրել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հորդորել է կատարելագործել անձնակազմի շարային, ֆիզիկական, կրակային եւ մասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններին պատշաճ ներկայանալու համար:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
391 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
793 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում