745 դիտում
16:14 19-07-2023
Ռուսաստանը պետք է դադարեցնի Սև ծովի բլոկադան․ Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ։ «Ամբողջ աշխարհում դա սպառնում է խոցելի երկրների պարենային անվտանգությանը»,- հայտարարել է նա։
Ուրսուլա ֆան դեր Լայենը ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել՝ բոլոր միջոցներով ապահովելու խոցելի խմբերի պարենային կարիքները, կշարունակի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներ «համերաշխության գոտիներով»։
«Բայց կարևոր է, որ Սև ծովի բլոկադան դադարեցվի և Սև ծովով արտահանումը շարունակվի», - ընդգծել է նա։
Հուլիսի 17-ին լրացավ Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի ժամկետը, ըստ որի ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ էր արտահանվում աղքատ երկրներ։ Մոսկվան հայտարարել է, որ չի երկարաձգում համաձայնագրի ժամկետը։

Նմանատիպ նյութեր
1816 դիտում
10:47 20-12-2022
Բլոկադան շարունակվում է. ճանապարհին դեռ մնացել են ադրբեջանցիներ, իրենք լրիվ պետք է դուրս գան. Ռուբեն Վարդանյան
727 դիտում
12:44 29-07-2023
Արցախի բլոկադան միայն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական և պատմական հիմքեր ունի․ Ռուբեն Վարդանյան
1464 դիտում
16:30 03-02-2016
Ռուսաստանը չի դադարեցնի Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությունները. Լավրով
Այս բաժնից
907 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
916 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1384 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ