886 դիտում
11:57 20-07-2023
Բորելն առաջարկել է 20 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին առաջարկել է 20 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, հայտնել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը։
Նրա խոսքով, եվրոպական դիվանագիտության ղեկավարն առաջարկել է 2024-2027 թվականներին տարեկան մոտ 5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինայի ռազմական կարիքները հոգալու համար։ Այս հարցի առաջին քննարկումը, գրում է FAZ-ը, սպասվում է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում հինգշաբթի՝ հուլիսի 20-ին։
«Ուկրաինային ռազմական աջակցության առկա հնարավորությունները կսպառվեն մինչև 2023 թվականի սեպտեմբեր»,- ասվում է Բորելի զեկույցում, որը մեջբերում է FAZ-ը։ Հավելյալ միջոցները, ըստ զեկույցի, պետք է ուղղվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամին (ԵՀՀ): Այս հիմնադրամից ԵՄ անդամ երկրները կկարողանան մասնակի փոխհատուցում ստանալ զենքի ու զինամթերքի մատակարարումների դիմաց, որորոնք նրանք կփոխանցեն Ուկրաինային։
Ավելի վաղ ուկրաինական բանակի մատակարարման համար 20 միլիարդ եվրո հատկացնելու ԵՄ մտադրության մասին հայտնել էր Politico-ն՝ վկայակոչելով այդ ծրագրերին ծանոթ մի քանի դիվանագետների։ Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ ԵՄ-ն ուղղակիորեն չի ֆինանսավորի Ուկրաինային զենք գնելը, այլ կօգնի անդամ երկրներին հոգալ զինամթերքի, հրթիռների և տանկերի գնման և Կիև տեղափոխման ծախսերը։ Բացի այդ, ԵՄ հիմնադրամը կօգնի վճարել ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ծախսերը։
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ԵՄ երկրները մոտ 5,5 միլիարդ եվրո են հատկացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ Կիևին աջակցելու համար։ Հունիսի վերջին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ավելացնել այդ գումարը ևս 3,5 միլիարդ եվրոյով։ Սակայն այս պահին Հունգարիան արգելափակում է Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշը։

Նմանատիպ նյութեր
625 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից
1360 դիտում
21:18 12-11-2021
Եվրահանձնաժողովն առաջարկել է 25 մլն եվրո հատկացնել Լեհաստանին Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար
970 դիտում
13:21 02-04-2023
Բորելն ապրիլմեկյան կատակ է անվանել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի նախագահությունը
Այս բաժնից
850 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
901 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1369 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել