211652_close_icon
views-count682 դիտում article-date 16:55 20-07-2023

Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նստաշրջան կգումարի

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 21-ին ժամը 10:00-ին կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արցախի ԱԺ-ն հայտնում է նաև, որ հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցը կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր