211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:42 22-07-2023

Մակրոնը ռազմածովային ուժերի շտաբի նոր պետ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի շտաբի նոր ղեկավար է նշանակել: Հայտնում է Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական ամսագրի կայքը։

«Հանրապետության նախագահը, վարչապետի և զինված ուժերի նախարարի զեկույցի համաձայն, հաշվի առնելով Սահմանադրությունը՝ մասնավորապես 13-րդ հոդվածը, լսելով Նախարարների խորհրդին, որոշել է՝

փոխծովակալ Նիկոլա Վոժուրին նշանակել ռազմածովային ուժերի շտաբի պետ՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերի 1-ից»,-ասվում է տեքստում:

Այս պաշտոնում նա կփոխարինի Պիեռ Վանդիեին, որը նույն հրամանագրով նշանակվել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Նմանատիպ նյութեր