211652_close_icon
views-count1651 դիտում article-date 17:33 22-07-2023

Ուկրաինացիները «ճեղքում են» ուժեղ ամրացված ռուսական պաշտպանական գծերը․ Բլինքենը ուկրաինական հակահարձակման մասին

Դեռևս վաղ է գնահատել ուկրաինական հակահարձակման հաջողությունը , սակայն ԱՄՆ-ն և դաշնակիցները Ուկրաինային տվել են «այն ամենն, ինչ անհրաժեշտ է» հաջողության հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք ասացինք, որ դժվար կլինի... Ռուսները լուրջ և ամրացված պաշտպանության գծեր են պատրաստել, ուկրաինացիները «ճեղքում» են այդ ուժեղ ամրացված ռուսական պաշտպանական գծերը և անցնում դրանց միջով»,- շեշտել է պետքարտուղարը։

Նա հավելել է, որ, իր կարծիքով, ուկրաինացիներն «արդեն ամեն ինչ ունեն հաջողության հասնելու համար»։

«Երբ նրանք տեղակայվեն և գործի անցնեն, բոլոր այն ուժերը, որոնք վերապատրաստվել են վերջին ամիսներին, սարքավորումները, որոնք տրվել են նրանց... Ես կարծում եմ, որ այս ամենը էական փոփոխություն կբերի և կհանգեցնի փոփոխությունների»,- ասաց Բլինքենը:

Մինչ այդ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ուկրաինացի զինվորականներին այժմ ամենից շատ անհրաժեշտ է չորս ապրանք՝ հրետանի, զինամթերք, հակաօդային պաշտպանություն և զրահատեխնիկա։

«Բոլոր չորս կետերով մենք աննախադեպ տեմպերով անսովոր աջակցություն ենք ցուցաբերել: Դրանք այն չորս կարողություններն են, որոնց կարիքն ամենաշատն ունեն նրանք»,- ասել է Քիրբին:

Նա պարզաբանել է, որ F-16 կործանիչները, որոնց վրա ուկրաինացի օդաչուներն արդեն սկսել են մարզվել, Ուկրաինա կժամանեն մինչև տարեվերջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր