Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին նոր կոնֆլիկտ է տեղի ունեցել սահմանամերձ շրջանների բնակիչների միջև
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին նոր կոնֆլիկտ է տեղի ունեցել սահմանամերձ շրջանների բնակիչների միջև։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։
Նրանք հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Տաջիկստանից դեպի Վորուխ անկլավ տանող ճանապարհին, որն անցնում է Ղրղզստանի տարածքով։ Վարորդները կոնֆլիկտի մեջ են մտել, նրանց միջև ծեծկռտուք է սկսվել:
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը կոնֆլիկտն սկսելու համար մեղադրել է Տաջիկստանի քաղաքացիներին՝ հավելելով, որ Խոջայ-Աալո գյուղի բնակիչները հարձակվել են դեպքի վայր ժամանած Ղրղզստանի ՆԳՆ աշխատակցի վրա, փորձել են ծեծել նրան և կոտրել մեքենայի հետևի հայելին։
Երկու երկրների սահմանապահներն այժմ բանակցություններ են վարում իրավիճակը հանդարտեցնելու համար, հավելել են սահմանապահ ծառայությունից։