211652_close_icon
views-count1060 դիտում article-date 14:17 25-07-2023

ՀՀ-ն չի կարող որոշել ԼՂ ժողովրդի ճակատագիրը, ԼՂ ներկայացուցիչները պետք է կրեն այդ քաղաքական պատասխանատվությունը․ Փաշինյան

Մեր կարծիքով ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ ու մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԼՂ-ի հարցում ՀՀ-ի վարած քաղաքականությանը և դրա նկատմամբ Արցախի ղեկավարության քննադատական դիրքորոշմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն  ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակրետ երկխոսության ֆորմատով,  միջազգային մեխանիզմի շրջանակներում։ ԼՂ ներկայացուցիչները այդ բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող հարցերը, բովանդակություն գեներացնել  ու կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ քանի դեռ Հայաստանն է բանակցում ԼՂ-ի փոխարեն, հնարավո՞ր է քննարկվի կարգավիճակի հարց կամ նոր օրակարգ առաջ բերվի, Փաշինյանը ասաց․

«Նախկինում էլ ասել եմ, որ մտածելու հարց է՝ արդյոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, թե այնուամենայնիվ ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության հետ կապված հարցերը պետք է հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։ Այս հարցում մենք որոշում չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր