211652_close_icon
views-count1255 դիտում article-date 19:34 25-07-2023

Սերգեյ Լավրովի ելույթից առաջ նրա օգնականը նրան ասել է, որ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը»

Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպմանը նախատեսված ելույթից առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի օգնականը նրան ասել է, որ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը»։

Լավրովը, տեսնելով, որ այդ պահին իր դիմացի խոսափողը միացված է, արագորեն անջատել է այն, սակայն օգնականի խոսքի այդ հատվածն արդեն լսվել է։

Հանդիպման բացման խոսքում ՌԴ ԱԳՆ ղեկավարն այդպես էլ չի օգտագործել «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը։

Նմանատիպ նյութեր