211652_close_icon
views-count1108 դիտում article-date 15:38 26-07-2023

Հումանիտար բեռը հասել է Սիսիան համայնք. 1-1,5 ժամ անց այն կհասնի Կոռնիձորի սահմանային հատված

Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատար, հասել է Սյունիք մարզ՝ Սիսիան համայնք: 1-1,5 ժամ անց հումանիտար բեռը կհասնի Կոռնիձորի սահմանային հատված: Գրում է 1lurer․am-ը։

Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:

Նմանատիպ նյութեր