211652_close_icon
views-count994 դիտում article-date 11:22 25-08-2023

Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով։ Այս մասին տեղեկացնում է «Լուրեր»-ը։ 

Հաղորդվում է, որ քիչ առաջ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները:

Նմանատիպ նյութեր