211652_close_icon
views-count790 դիտում article-date 19:06 27-07-2023

Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն է հայտնել երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը

Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն է հայտնել հուլիսի 26-ին նախագահի պահակախմբի զինվորների իրականացրած հեղաշրջմանը՝ նշելով, որ իր համար առաջնայինը երկրում իրավիճակի ապակայունացումից խուսափելն է։ Հաղորդում է Reuters-ը։

Բանակի հրամանատարության հայտարարությունում նաև նշված է, որ հարկավոր է պաշտպանել նախագահ Մոհամեդ Բազումին և նրա ընտանիքին և խուսափել արյունալի առճակատումից։

Հեղաշրջման հարյուրավոր աջակիցներ հավաքվել են մայրաքաղաք Նիամեյում Ազգային ժողովի շենքի առաջ։

Նմանատիպ նյութեր