46903 դիտում
09:45 28-07-2023
Ավտովթար Կոտայքի մարզում. ՀՀ ՊՆ УАЗ-ը Առինջ-Սևան ճանապարհին բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Կոտայքի մարզի պարեկներն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ «Մուրացանի» զինվորական հոսպիտալ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակներիի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, 1-ին դասակի հրամանատար Արմեմ Ավետիսյանի և 2-րդ դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության պետ Լևոն Գրիգորյանը, Կոտայքի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Կրպեյանը և Կոտայքի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Ադոնցը:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+