14609 դիտում
11:40 29-07-2023
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը «Կորեայի ձորի» մի քանի կմ-ոց ճանապարհը, որը սովետական տարիներից խավարի մեջ էր, լուսավորեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գլխավորությամբ, Երևանի «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել ժողովրդին հայտնի «Կորեայի ձորում»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Ավինյանի գլխավորությամբ, ամիսներ առաջ, խորհրդակցություն է անցկացվել վարչական շրջանների ղեկավարների և «Երքաղլույս» ընկերության պատասխանատուների հետ, որտեղ Տ. Ավինյանը հանձնարարել էր, որ վարչական շրջանների ղեկավարները կարճ ժամանակում իրեն ներկայացնեն այն փողոցները, որտեղ բացակայում է արտաքին լուսավորությունը, որի պատճառով էլ գիշերային ժամերին տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա. Ազատյանը քաղաքապետի տեղակալին է ներկայացրել «Կորեայի ձորը», որով Երևանը կապվում է Կոտայքի մարզի հետ, և արդեն օրեր անց «Երքաղլույսի» աշխատակիցները մի քանի կմ-ոց հատվածում հսկայական աշխատանքներ են իրականացրել՝ տեղադրելով արտաքին լուսավորության երկաթե սյուներ՝ մոտ 97 հատ:
Հիմա արդեն տեղադրվել են լեդ լույսերը և գիշերային ժամերին «Կորեայի ձորի» հատվածում, Երևանից դեպի Կոտայքի մարզ մեկնող վարորդները կերթևեկեն լուսավոր ճանապարհով, մնում է վերացնել նշված հատվածում՝ հիմնականում Կոտայքի մարզի տարածքում, «մարդաբոյ» փոսերի խնդիրը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»