31749 դիտում
10:51 09-06-2024
Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը իր օպերատիվությամբ ապացուցեց, որ թաղապետարանի թեժ գիծը հասանելի է բնակիչներին․ վարորդների համար պատուհաս դարձած խնդիրը վերացվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին տարիներին Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի օպերատիվ աշխատանքին ականատես են լինում վարչական շրջանի բնակիչները՝ գաղտնիք չէ։ Օրեր առաջ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչները ահազանգել էին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ ու հայտնել, որ իրենց փողոցում, «Իսակով» դպրոցից մի քանի մետր դեպի Մամիկոնյանց փողոց տանող հատվածում դեռ սովետական տարիներից եղած, սակայն չգործող դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար և գրեթե ամեն օր ավտոմեքենաներ են վնասվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Ազատյանի հանձնարարականով օրերի ընթացքում խնդիրը կարգավորվեց։
Թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները օպերատիվորեն ժամանեցին նշված վայր, տեղում ուսումնասիրեցին խնդիրը ու ժամերի ընթացքում վարորդների համար խոչընդոտ հանդիսացող խնդիրը կարգավորվեց ու նշված հատվածում երթևեկությունը այլևս դարձավ անվտանգ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+