32577 դիտում
16:14 04-07-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «դարն ապրած» ու վթարված խողովակներից թափվող ջուրը հասնում է մինչև զինվորական դատախազություն․ «Մի քանի անգամ մեզ օգնել է Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը, իսկ հիմա չգիտենք՝ ում դիմենք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցում ոռոգման ջրի խողովակների խոտանման պատճառով հերթական անգամ ջուրը ողողել է ողջ փողոցը, ինչն էլ անհարմարություններ է ստեղծում բնակիչների և վարորդների համար։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․
«Էս խնդիրը երկար տարիների պատմություն ունի։ SHAMSHYAN.com-ն էլ մի քանի անգամ անդրադարձել է խնդրին ու միայն 3 անգամ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն է, որ կանգնել է բնակիչներիս կողքին և նրա միջամտության արդյունքում 3 անգամ «Վեոլիա ջուրը» խնդիրը վերացրել է։ Ահագին ժամանակ էր՝ չկար այս խնդիրը, բայց երկու օր է՝ անտանելի վիճակ է։ Ջուրն անգամ հասնում է մինչև զինվորական դատախազության շենք, հիմա չգիտենք՝ ում դիմենք։ Թաղապետին տնային կալանք են տվել, էլ ում դիմենք, «Վեոլիա ջուր» զանգահարում ենք, ասում են խնդրին ծանոթ ենք, մի բան կանենք։ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ զանգում ենք, ասում են՝ դա մեր իրավասության մեջ չի, դրանով պետք է «Վեոլիա ջուրը» զբաղվի։ Հիմա չգիտենք՝ ում դուռը գնանք, որ էս խնդիրը վերջնականապես լուծեն ու մի ամբողջ թաղամասի և դրան հարակից նաև բազմաբնակարան շենքերի բնակիչներիս փրկեն էս աղետից»։
Լուսանկարներ ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+