19046 դիտում
19:41 30-07-2023
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում հայտնաբերել են տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ խոշորացված համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի համանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 51-ամյա Ռուբեն Մ-ի դին:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, նույն վաշտի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
44033 դիտում
21:53 25-11-2019
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու կախված դի