211652_close_icon
views-count1648 դիտում article-date 19:21 31-07-2023

Իրանի հարավ-արևելքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 400-ի

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ջրհեղեղից տուժել է առնվազն 400 մարդ։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության տեղական բաժանմունքի ղեկավարը, նրա հայտարարությունը մեջբերում է ISNA գործակալությունը։

Նրա խոսքով՝ 15 փրկարարական խումբ օգնություն է ցուցաբերել նահանգի հարավ-արևմուտքում տուժածներին։ Ավելի քան 300 մարդ տեղավորվել է Կարմիր մահիկի վրաններում, տուժածները ստացել են անհրաժեշտ օգնություն՝ նրանց տրվել են պարենային փաթեթներ, տաք հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր։

Սիստան եւ Բելուջիստան նահանգի կենտրոնական շրջանի ղեկավարը հայտնել է, որ հորդառատ անձրեւների պատճառով վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ գյուղատնտեսական։

Ամռանը ջրհեղեղներն անսովոր են Սիստան և Բելուջիստանում՝ Իրանի ամենաչոր գավառներից մեկում: Հուլիսի 30-ին Tasnim գործակալությունը հաղորդել է հորդառատ անձրևների և գետերի վարարման հետևանքով առաջացած ջրհեղեղից 133 տուժածների մասին: Միաժամանակ օդերեւութաբանները զգուշացնում են Իսլամական Հանրապետության հարավ-արեւելքում ավազային փոթորիկների մոտալուտ վերսկսման մասին։

Նմանատիպ նյութեր