211652_close_icon
views-count1162 դիտում article-date 19:58 31-07-2023

Արկադի Թամազյանի անմիջական հսկողությամբ այսօր Ալավերդու մարզադաշտը նոր շունչ է ստանում․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները։

Սա Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քանդված, ավերված, վերածված արոտավայրի։

Ժամանակին այն եղել է ալավերդցիների ամենասիրված, ամենամարդաշատ վայրերից մեկը։ Տարիներով այստեղ չի եղել ոչ մի ներդրում, ոչ մի խնամք։

Ալավերդու ավագանու ընտրություններում մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել վերանորոգել, վերակահավորել ու վերագործարկել մարզադաշտը։ Համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանի անմիջական հսկողությամբ այսօր մարզադաշտը նոր շունչ է ստանում և նորովի կներկայացվի ալավերդցիներին։

Թե ինչպիսին կլինի այն, Դուք կտեսնեք շատ շուտով»։

Նմանատիպ նյութեր