211652_close_icon
views-count814 դիտում article-date 18:59 03-08-2023

ՏԿԵ նախարարի տեղակալը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին։

Օգոստոսի 2-4-ը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման կոմիտեի (UN-GGIM) 13-րդ նստաշրջանը։

Հայաստանյան պատվիրակության կազմում է նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը։ Աշխարհի տարբեր երկրներից ներկա են գերատեսչությունների համապատասխան մասնագետներ ու պատվիրակներ, ովքեր քննարկում են տարածական տեղեկատվության կառավարման արդի գլոբալ մարտահրավերները, փոխանակում իրենց առաջադեմ փորձն ու գիտելիքները, առաջարկում դրանց դիմակայելու լավագույն լուծումները:

Նմանատիպ նյութեր