211652_close_icon
views-count922 դիտում article-date 19:12 03-08-2023

ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը RadarArmenia-ի հարցին ի պատասխան նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել և հնչեցվել է տարբեր ձևաչափերում և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա»: 

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, և Երևանից դեռևս ակնկալում են դրական արձագանք։

Նմանատիպ նյութեր