211652_close_icon
views-count1189 դիտում article-date 21:57 04-08-2023

Նավալնին դատապարտվեց ևս 19 տարվա ազատազրկման

Քաղաքային դատարանը ծայրահեղականության գործով Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

«Նավալնիին նշանակել պատիժ՝ 19 տարվա ազատազրկման տեսքով՝ հատուկ ռեժիմի գաղութում կրելու համար»,- որոշումը հրապարակել է դատավորը։

Մոսկվայի քաղաքային դատարանը նոր գործը քննել է փակ դռների հետևում՝ գործընթացի մասնակիցների անվտանգության համար։

Նավալնին մեղավոր է ճանաչվել ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և այլ հանցագործությունների մեջ։ Դատախազը պահանջել է նրան 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։

Նմանատիպ նյութեր