904 դիտում
21:54 07-08-2023
Վիճակագրությունը փաստում է, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևանին․ Մեսրոպ Առաքելյան
Գիշերը կրակոցներ են եղել Երևանում, կա զոհ։ Վիճակագրությունն է փաստում, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
Միևնույն ժամանակ, հանցագործությունների թվի աճին զուհագեռ նվազում է դրանց բացահայտման թիվը։
2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք։ 2021–ին հանցագործությունների թիվը եղել է 16 հազար 438: Բացահայտումը կազմել է 30.5%՝ 2021-ի 49.6%-ի դիմաց։
Իհարկե, վիճակագրության մասին իմ ահազանգն ահաբեկելու համար չէ, այլ՝ ուշադրություն հրավիրելու՝ Երևանը օր օրի հեռանում է մարդուց, անվտանգ ու ապահով լինելուց։ Սա կանգնեցնելու համար ամենօրյա ու հետևողական աշխատանք է պետք, համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ։
Ապահով Երևան ունենալը պետք է լինի ոչ միայն իրավապահ մարմինների ամենօրյա գործունեության արդյունքը, այլ նաև և ավելի շատ քաղաքային իշխանությունների գործողությունների տրամաբանությունը․․․
Ժամանակակից աշխարհում, քաղաքակիրթ քաղաքներում գիշերային ժամերին չլուսավորված փողոցներ չկան, հանցագործությունները նվազագույնի են հասցված տեսախցիկների առկայության շնորհիվ․․․
Իսկ մենք դեռ փողոցային լուսավորությունն ենք միայն մեկ ժամով ավելացնում,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1030 դիտում
21:49 27-08-2024
Հայաստանում 335,000 մարդու սննդակարգի 70%-ից ավելին բաժին է ընկնում հացին և կարտոֆիլին․ Մեսրոպ Առաքելյան
1390 դիտում
23:31 07-02-2024
Հայաստանում անձամբ հարկ վճարող քաղաքացի գրեթե չկա․ Մեսրոպ Առաքելյան
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»