211652_close_icon
views-count889 դիտում article-date 16:00 10-08-2023

Ստեփանակերտի սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունը տեղեկացնում է Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը, որ չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն:

Այս մասին հայտնում է տեղեկատվական շտաբը:

«Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:

Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:
Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը»:

Նմանատիպ նյութեր