211652_close_icon
views-count2401 դիտում article-date 22:37 23-10-2020

Ստեփանակերտի հրթիռակոծությունից այրվել է ավտոմեքենա, ավերվել են շենքեր, վնասվել է թաղամասը սնուցող գազատարը. Արցախի ԱԻ պետական ծառայություն

Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել՝ թաղամասը սնուցող գազատարը։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաեւ թաղամասը սնուցող գազատարը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: Մարդկային կորուստներ՝ չկան»,- հայտնում է պետական ծառայությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Пятница, 23 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր